ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը այցելել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատուն
Գլխավոր » Լրահոս » ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը այցելել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատուն

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը այցելել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատուն

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը բացվել է Սգո մատյան՝ ապրիլի 26-ին Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի հիշատակին:

Այսօր առավոտյան ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը եւ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը այցելել են ՀՀ-ում ԻԻՀ դեսպանություն եւ ՀՅ Դաշնակցության, ինչպես նաեւ ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից ցավակցություն հայտնել բարեկամ Իրանի ժողովրդին եւ դժբախտ պատահարի, բազմաթիվ զոհերի ու վիրավորների հարազատներին:

1