Սպասենք, տեսնենք.համոզված եմ, որ ԱՀ նախագահ Ս. Շահրամանյանը դեռ գաղտնիքներ ունի հայտնելու
Գլխավոր » Լրահոս » Սպասենք, տեսնենք.համոզված եմ, որ ԱՀ նախագահ Ս. Շահրամանյանը դեռ գաղտնիքներ ունի հայտնելու

Սպասենք, տեսնենք.համոզված եմ, որ ԱՀ նախագահ Ս. Շահրամանյանը դեռ գաղտնիքներ ունի հայտնելու

Ամեն անգամ լսելով Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի ելույթը նոր գաղտնիքներ է բացահայտվում: Պարզվել է, որ ադրբեջանցիների հետ հանդիպման ժամանակ պահանջել են լուծարել ԱՀ օրենսդիր մարմինը, բայց նախագահի հավաստմամբ հաջողվել է խուսափել այդ կործանարար պահանջից: Նախագահը որպես հաստատում իր ասածի ներկայացրել է համապատասխան փաստաթուղթը:

Մի կարեւոր հանգամանք եւս, որ վերաբերում է գերի հանձնված ռազմաքաղաքական գործիչներին: Նախագահ Շահրամանյանի հավաստմամբ, որպեսզի Արցախի բնակիչներին թույլ տան ազատորեն լքել իրենց բնակավայրերը պարտադիր պայման է եղել՝ գերի հանձնվեն ռազմաքաղաքական գործիչները, ըստ ներկայացված ցուցակի:
Իմ խորին համոզմամբ ցուցակի համահեղինակն է եղել թուրք նիկոլ փաշինյանը (ԹՆՓ), քանի որ ցուցակից բացակայել են Արցախյան գոյամարտի եւ պատերազմների (մանավանդ առաջին պատերազմի) հերոսները, հրամանատարները եւ պետական որոշ կարկառուն գործիչներ:
Հանրության շրջանում կան մարդիկ, որոնց հետաքրքրում է, թե ինչու Շահրամանյանին չեն գերեվարել: Պատասխանը պարզ է, թեկուզ թուրքը մնում է թուրք, բայց գոնե այս անգամ հասկացել են, որ բանակցողին չեն գերեվարում:
Ի գիտություն գերիներին (ռազմաքաղաքական գործիչներին), դավաճան որակող «մասնագետների»: Գերիները, ավելի ճիշտ՝ պատանդները իմ եւ ձեզ համար կատարել են անձնազոհություն, որ ազատորեն տեղափոխվենք Մայր Հայաստան եւ պայքարենք նաեւ նրանց ազատ արձակման, համախմբման, Արցախի ազատագրման եւ մեր բնօրրանները վերադառնալու համար:
Զարմանալի է, որ Արցախի հայերի մի արկածախնդիր խմբակ, որը փոխանակ ըստ «Փախստականների եւ ապաստանի մասին» ՀՀ օրենքի ԹՆՓ-ին «խնդրեն» կատարի օրենքի պահանջները, պահանջում են որոշ պատանդնեից, ըստ իրենց որակմամբ՝ թալանչիներից, վերցնեն թալանած գումարները եւ բաժանեն արցախցիներին:
Խմբակի անդամներին հիշեցնեմ ԹՆՓ-ի «հատիկ հատիկը», «մանր մանրը»… Մինչեւ հիմա արդյոք նա կարողացել է, յոթ տարիների ընթացքում, Ռոբերտ Քոչարյանից եւ Սերժ Սարգսյանից գոնե 10 դրամ վերցնել:
Համոզված եմ, որ ԱՀ նախագահ Ս. Շահրամանյանը դեռ գաղտնիքներ ունի հայտնելու հայ հասարակությանը:

                                                Աշոտ Սարգսյան
1