Ցեղասպանության չխամրող հիշողությունը․ Անդրանիկ Պողոսյանը ներկայացնում է Հայոց ցեղասպանությունից մազապուրծ իր գերդաստանի պատմությունը
Գլխավոր » Լրահոս » Ցեղասպանության չխամրող հիշողությունը․ Անդրանիկ Պողոսյանը ներկայացնում է Հայոց ցեղասպանությունից մազապուրծ իր գերդաստանի պատմությունը

Ցեղասպանության չխամրող հիշողությունը․ Անդրանիկ Պողոսյանը ներկայացնում է Հայոց ցեղասպանությունից մազապուրծ իր գերդաստանի պատմությունը

Հալեպի Կրթասիրաց Սարգիս Չեմբերջյան երկրորդական վարժարանի տնօրեն, սիրիահայ ազգային հասարակական գործիչ, Հայոց ցեղասպանությունը վերապրած Սերոբ Պողոսյանի որդին՝ Անդրանիկ Պողոսյանը ներկայացնում է Հայոց ցեղասպանությունից մազապուրծ իր գերդաստանի հուզիչ պատմությունը։

Մինչև 1929 թվականը հայրը և հորեղբայրը մի կերպ պահպանեցին իրենց գոյությունը, ապա բացահայտելով իրենց հայ լինելը՝ Սասունից բարեբախտաբար հասան Քամիշլի քաղաք։ Հայաստան գալու հույսը փայփայելով` Քամիշլիում բնակություն հաստատած Մելքոն և Սերոբ Պողոսյան եղբայրներն այնտեղ ապրեցին մինչև 1947 թվականը, որից հետո բաժանվեցին։

Հայրը նույնպես երազում էր հայրենիք վերադառնալու մասին։ Այդ երազն իրականացավ 1967 թվականին, երբ հայրն այցելեց Հայաստան՝ հանդիպելու Թալինի շրջանում գտնված իր հարազատներին։
Սպանված ենթադրվող Պողոս եղբայրը փրկվել էր Անդրանիկ զորավարի զինակից Ղազարի շնորհիվ, որը Սասունում գտնելով փոքրիկ Պողոսին բերել էր Հայաստան։ Սակայն վերջինս զոհվել էր Հայրենական պատերազմում` զավակներին թողնելով կնոջ՝ Հայկանուշի խնամքին։

Պողոսյան ընտանիքի 8 զավակները խոնարհաբար հետևում էին հոր՝ Սերոբ Պողոսյանի հորդորներին։ Սակայն հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ հայրենիքում վերահաստատվելու մեծ ցանկությունն իրականացնել չհաջողվեց խորհրդային շրջանում։

Ցեղասպանությունից փրկված հայերը հաստատվելով աշխարհի տարբեր երկրներում, յուրաքանչյուրն իր մեջ հայրենիքի տեսլականը փայփայելով՝ ստեղծել է փոքրիկ Հայաստան։

Մանրամասները տեսանյութում

1