Մի՛ ուրացիր. զա՛րկ, երբ հալածում են քեզ
Գլխավոր » Լրահոս » Մի՛ ուրացիր. զա՛րկ, երբ հալածում են քեզ

Մի՛ ուրացիր. զա՛րկ, երբ հալածում են քեզ

Ապրիլի 23-ին, Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի նախօրեին, Երևանի Հանրապետության հրապարակից մեկնարկեց ՀՅԴ Հայաստանի, Արցախի Երիտասարդական և Նիկոլ Աղբալյան Ուսանողական միությունների նախաձեռնած ավանդական ջահերով երթը:

Ջահերով երթն այս տարի կրում էր «Մի՛ ուրացիր. զա՛րկ, երբ հալածում են քեզ» կարգախոսը։

Երթի մեկնարկից առաջ ՀՅԴ անդամ Սևակ Նազարյանը հայտարարեց. «110 տարի շարունակ աշխարհին ասում ենք ճշմարտությունը, որ ոճիրը եղել է, ու այն երբեք չի մոռացվելու։ Մենք կանգնած ենք այս հրապարակում ոչ թե որպես զոհ, այլ ապացույց այն բանի, որ Թուրքիան ձախողել է։ 110 տարի առաջ նրանք մտածում էին, թե կվերացնեն մեզ, կջնջեն մեր հետքը պատմությունից, բայց հենց հիմա այս հրապարակում կանգնած հայ երիտասարդն ամենազորեղ վկայությունն է այդ ձախողման: Ջահերով այս երթն արդարության համար շարունակվող պայքարի խորհրդանիշն է»։

Ելույթներ ունեցան ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը եւ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության վարչության ներկայացուցիչ Ժորա Ավդալյանը…

1