ՀՅԴ Բյուրոյի պատվիրակությունը Լիբանանում հանդիպել է hայ հոգևոր այրերի հետ

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն ու Բյուրոյի անդամ Հակոբ Բագրատունին հանդիպումներ են ունեցել Արամ Ա. Վեհափառի, Հայ կաթողիկե եկեղեցու պատրիարք Ռաֆայել Պետրոսի և Հայ Ավետարանական եկեղեցու համաշխարհային խորհրդի նախագահ վերապատվելի դոկտոր Փոլ Հայտոսթյանի հետ: Հոգևոր այրերը հաջողություն են մաղթել ՀՅ Դաշնակցության նորընտիր Բյուրոյին:
Քննարկումներ են եղել համահայկական հարցերի շուրջ` շեշտելով Հայաստանի վիճակը, արցախահայության՝ Արցախ վերադարձի իրավունքը, Սփյուռքի կազմակերպումը, Հայաստան-Սփյուռք միասնության անհրաժեշտությունն ու մեր ժողովրդին և հայրենիքին պատուհասած մարտահրավերները: Քննարկվող թեմաներից դուրս չի մնացել նաև շրջանի և Միջին Արևելքի հայկական գաղութների իրավիճակը:
Արծարծվել են նաև Ադրբեջանի նախաձեռնությամբ վերջերս Վատիկանի Գրիգորյան համալսարանում կազմակերպված համագումարի, ինչպես նաև Բաքվում ապօրինաբար պահվող պատանդների և նրանց կեղծ դատավարության հարցերը: