Մեկնարկել է Արցախից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին հրատապ սոցիալական աջակցության ծրագիրը
Գլխավոր » Լրահոս » Մեկնարկել է Արցախից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին հրատապ սոցիալական աջակցության ծրագիրը

Մեկնարկել է Արցախից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին հրատապ սոցիալական աջակցության ծրագիրը

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ Արցախից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին հրատապ սոցիալական աջակցության ծրագրի շրջանակում դիմումներն արդեն ընդունվում են ՀՀ սոցիալական պաշտպանության միասնական տեղեկատվական համակարգի միջոցով։

Ծրագրի պայմաններին համապատասխանող յուրաքանչյուր ընտանիքի համար աջակցության չափը կկազմի 40,000 դրամ՝ գումարած 10,000–ական դրամ բռնի տեղահանված յուրաքանչյուր անդամի համար՝ սկսած 2–րդ անդամից։

ԼՂ բռնի տեղահանված այն հայրենակիցները, որոնք ծրագրի շրջանակում դիմում ներկայացնելու հետ կապված կունենան դժվարություններ, կարող են մոտենալ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ՝ դիմումը լրացնելու նպատակով։

1