Ոգեկոչմամբ դեպի պայքար, պայքարով՝ արդարություն, արդարությամբ՝ կանխարգելում, կանխարգելմամբ՝ վերադարձ ՀԱՅՐԵՆԻՔ...
Գլխավոր » Լրահոս » Ոգեկոչմամբ դեպի պայքար, պայքարով՝ արդարություն, արդարությամբ՝ կանխարգելում, կանխարգելմամբ՝ վերադարձ ՀԱՅՐԵՆԻՔ...

Ոգեկոչմամբ դեպի պայքար, պայքարով՝ արդարություն, արդարությամբ՝ կանխարգելում, կանխարգելմամբ՝ վերադարձ ՀԱՅՐԵՆԻՔ…

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի կոչը.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը նախատեսում է ապրիլի 23-ին, ժամը 18:30-ին կարճ միջոցառում կազմակերպել Երևանի Ազատության հրապարակում՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի առթիվ, որից հետո երթով կգնանք Հանրապետության հրապարակ՝ միանալու ավանդական ջահերթին:

Բոլորիդ հրավիրում ենք համատեղ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը և բարձրաձայնելու, որ թուրք-ադրբեջանական այդ ցեղասպանական քաղաքականությունը շարունակվում է առ այսօր, որի կենդանի զոհերն ու վկաներն ենք մենք՝ արցախցիներս:

Ոգեկոչմամբ դեպի պայքար, պայքարով՝ արդարություն, արդարությամբ՝ կանխարգելում, կանխարգելմամբ՝ վերադարձ ՀԱՅՐԵՆԻՔ…»:

1