Միանում և կոչ ենք անում բոլորին միանալ ապրիլի 23-ին Երևանում կազմակերպվող ջահերով երթին. ՀՕՄ Արցախի մեկուսի մասնաճյուղ
ՀՕՄ Արցախի մեկուսի մասնաճյուղի կոչը.
«ՀՕՄ Արցախի մեկուսի մասնաճյուղը պահանջատիրական մշտարթուն ոգով դատապարտում է տարբեր ժամանակներում հայերի դեմ իրականացված բոլոր ոճրագործությունները և լցված է եղեռնագործությունը դատապարտող ու ցեղասպանությունը ճանաչելու արդար պահանջով: Համայն աշխարհը շարունակում է անտարբեր մնալ մեր ժողովրդի ցավին և Արցախում տեղի ունեցած ոճրագործություններին, որի արդյունքում մի ողջ ժողովուրդ կանգնած էր ցեղասպանման եզրին և ստիպված էր տեղահանվել հայրենի հողից։
Միանում և կոչ ենք անում բոլորին միանալ ապրիլի 23-ին Երևանում կազմակերպվող ջահերով երթին՝ նվիրված 110 տարի առաջ ցեղասպանված անմեղ զոհերի հիշատակին և նոր ոճրագործությունները կանխելու պահանջին»։
