Գյումրիում գործող Համազգայինի Արցախի գրասենյակի սաներին այցելեց ԱՄՆ Առաջին քայլ հայկական նախակրթարանի ուսուցչուհի Ծիա Վարդապետյանը
Զատկի տոնի նախօրեին Համազգայինի Արցախի գրասենյակի պատասխանատու Հերմինե Ավագյանը և ԱՄՆ Առաջին քայլ հայկական նախակրթարանի ուսուցչուհի Ծիա Վարդապետյանն այցելեցին Գյումրիում գործող Համազգայինի Արցախի գրասենյակի սաներին։ Ներկա էր նաեւ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը։

ԱՄՆ Առաջին քայլ դպրոցի աշակերտների կողմից նրանք նվերներ փոխանցեցին երեխաներին։ Դպրոցի սաները նաև նամակներ էին գրել Արցախի իրենց հասակակիցներին։
Համազգայինի Արցախի գրասենյակի ուսուցիչ Արմեն Գաբրիելյան էլ մեր սաների կողմից Ծիա Վարդապետյանին նվիրեց երեխաների ձեռքով գործված Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին պատկերող հուշանվեր։ Ծիա Վարդապետյանը հուզմունքով նշեց, որ նվերը կփոխանցի դպրոցին` որպես Արցախի խորհրդանիշ և սաների միջև բարեկամության ու համագործակցության նշան։

Այնուհետև կայացավ Զատկի տոնին նվիրված միջոցառում` Համազգային հայ կրթական եւ մշակութային հիմնադրամի Գյումրու գրասենյակ ի, Շիրվանյան Երիտասարդական Կենտրոն Shirvanian Youth Center ի և Համազգայինի Արցախի գրասենյակի Գյումրու սաների մասնակցությամբ։
Միջոցառումն անցավ ջերմ ու անմիջական մթնոլորտում` ներկաներին փոխանցելով Զատկի խորհուրդն ու տոնի հետ կապված ավանդույթները։
Համազգայինի Արցախի գրասենյակ
