Ֆրանսիացի պատգամավորը Երևանում հանդիպել է Սամվել Շահրամանյանի հետ

Ֆրանսիացի պատգամավորը հանդիպել է Սամվել Շահրամանյանի հետ:
Շատ ուրախ եմ այսօր Հայաստանում լինելու համար։ Ես կարողացա Երևանում հանդիպել Լեռնային Ղարաբաղի վտարանդի նախագահին: Այս մասին X-ի իր էջում գրել է Ֆրանսիացի պատգամավոր Նիկոլա Մեցդորֆը:
«Ադրբեջանն այս տարածաշրջանում էթնիկ զտումներ է իրականացրել հայերի նկատմամբ: Ֆրանսիան չպետք է որևէ բան թույլ տա՝ ի դեմս այս բռնապետության, որն ապակայունացնում է մեր տարածքներն ամբողջ աշխարհում»,-գրել է նա: