ՀՅԴ Բյուրոյի անդամները ԱՄՆ դեսպանի մոտ բարձրաձայնել են Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի հարցը
Գլխավոր » Լրահոս » ՀՅԴ Բյուրոյի անդամները ԱՄՆ դեսպանի մոտ բարձրաձայնել են Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի հարցը

ՀՅԴ Բյուրոյի անդամները ԱՄՆ դեսպանի մոտ բարձրաձայնել են Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի հարցը

Ապրլի 14-ին տեղի է ունեցել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի և Բյուրոյի անդամներ Լիլիթ Գալստյանի և Արսեն Համբարձումյանի այցը Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն։

ԱՄՆ Արտակարգ և լիազոր դեսպան Տիկին Քրիստինա Քվինին Արմեն Ռուստամյանն ընդահանուր գծերով ներկայացրել է ՀՅԴ 35-րդ Ընդհանուր ժողովի կողմից որդեգրված քաղաքական ուղեգիծը և համահայկական կառույցի առաջնահերթությունները։

ՀՅԴ Բյուրոյի անդամները բարձրաձայնել են Հայաստանի Հանրապետության դիմագրաված անվտանգային խնդիրների շուրջ իրենց մոտեցումները և մտահոգությունները, կարևորել են արցախահայության վերադարձի երաշխավորված և անվտանգ իրացման, Բաքվում պահվող ռազմագերիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակման խնդիրը, ընդգծել են միջազգային դերակատարների, այդ թվում՝ ԱՄՆ քաղաքական ներգրավվածության կարևորությունը տարածաշրջանում կայուն և արդար խաղաղություն հաստատելու ուղղությամբ։

Կողմերը գնահատել են նման հանդիպման կարևորությունը և պատրաստակամություն հայտնել քաղաքական տարբեր օրակարգերի շուրջ մտքերի փոխանակումը շարունակելու ուղղությամբ։

ՀՅԴ Բյուրոյի Մամլո դիվան
Երեւան, 14․04․2025

1