Հանդիպում` ՀՅԴ Արցախի կառույցի անդամների մասնակցությամբ
Գլխավոր » Գաղափարական » Հանդիպում` ՀՅԴ Արցախի կառույցի անդամների մասնակցությամբ

Հանդիպում` ՀՅԴ Արցախի կառույցի անդամների մասնակցությամբ

ՀՅԴ Արցախի ԿԿ նախաձեռնությամբ Երեւանի «Արամ Մանուկյան» կենտրոնում ընկերային հանդիպում է կազմակերվել ՀՅԴ Արցախի կառույցի ընկերների մասնակցությամբ, որին ներկա էր ՀՅԴ Բյուրոյի անդամ Տարոն Տոնոյանը։

Հանդիպման ընթացքում ԿԿ ներկայացուցիչ Արա Պուլուզյանը զեկույցով ներկայացրել է ՀՅԴ 35-րդ Ընդհանուր ժողովի բանաձեւերն ու ընդունած որոշումները, Արցախի հարցի շուրջ որդեգրած ՀՅԴ դիրքորոշումներն ու անելիքները։

ԱՀ Աժ «Դաշնակցություն» խմբակցության անդամ Արթուր Մոսիյանը ներկայացրել է Արցախի ԱԺ գործունեությունը եւ ԱՀ նախագահի գործունեության ժամկետի երկարաձգման հետ կապված գործընթացը։

ՀՅԴ Բյուրոյի անդամ Տարոն Տոնոյանը արցախցի ընկերներին չվհատվելու կոչ է արել։ Արցախի ժողովուրդը շատ փորձություններով է անցել եւ միշտ կարողացել է ոտքի կանգնել` նշել է նա։

Հանդիպմանը քննարկվել են նաեւ կազմակերպական, ներքաղաքական, համահայկական և աշխարհաքաղաքակական հարցեր:

ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչը վերահաստատել է ՀՅԴ աջակցությունը Արցախցիների իրավունքների համար պայքարին եւ ներկայացրել այդ ուղղությամբ կատարած աշխատանքները։

ՀՅԴ Բյուրոյի եւ ՀՅԴ Արցախի ԿԿ ընկերները պատասխանել են նաեւ ներկաներին հետաքրքրող մի շարք հարցերի:

1