Արցախում վառելիքի պայթյունից տուժած ընտանքներին կարգավիճակ չեն տալիս
Գլխավոր » Լրահոս » Արցախում վառելիքի պայթյունից տուժած ընտանքներին կարգավիճակ չեն տալիս

Արցախում վառելիքի պայթյունից տուժած ընտանքներին կարգավիճակ չեն տալիս

Ազատության հրապարակում Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամները հանդիպում են ունեցել Ստեփանակերտում` 2023-ի սեպտեմբերի 25֊ին վառելիքի պայթունից տուժածների հարազատների հետ, ովքեր խնդրել են այդ ընտանքներին կարգավիճակ տալ, քանի որ այս պահին գտնվում են սոցիալապես ծանր վիճակում։ Հիշեցնենք, որ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը նստացույց է կազմակերպել, նրանք վրան են տեղադրել և շտաբ են ձևավորել Ազատության հրապարակում:  Ակցիայի մասնակիցները կառավարությանը ներկայացրեն են 12 պահանջ՝ սոցիալական խնդիրներից սկսած մինչև արցախցիների Արցախ վերադառնալու հարցի օրակարգ բերելը, և հայտարարել են, որ այստեղ կմնան այնքան, մինչև իրենց հարցերին պատասխան ստանան։

1