44-օրյա պատերազմում միակ որդուն կորցրած Գրիգորյանները որդի են ունեցել

Արցախի Մարտունու շրջանի Աշան գյուղից ժամկետային զինծառայող Էդիկ Գրիգորյանը 2020 թվականի հուլիսի 20-ին է զորակոչվել բանակ և ծառայության անցել Մարտունու երկրորդ պաշտպանական շրջանում։ Նա ծնողների միակ զավակն էր։
Էդիկի զոհվելուց հետո նրա ծնողները երազել են կրկին զավակ ունենալ։
Այսօր՝ ապրիլի 4-ին, ծնվել է Էդիկ Գրիգորյանի եղբայրը՝ փոքրիկ Էդիկը, ընտանիքին ու հարազատներին պարգեւելով մեծ երջանկություն։