IUSY-ն կոչ է անում Միջազգային հանրությանը շտապ գործողություններ ձեռնարկել

Հունվարի 17-ից սկսած Ադրբեջանում Բաքվում շարունակվում են դատավարությունները, որոնց թիրախում են 16 հայ պատանդներ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքական եւ ռազմական առաջնորդները:
Այս խայտառակ դատավարությունները ծառայում են որպես միջազգային մարդասիրական իրավունքի եւս մեկ կոպիտ խախտում եւ Արցախի/Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի պատմաքաղաքական ինքնությունը ջնջելու հաշվարկված փորձ:
IUSY-ն կոչ է անում Միջազգային հանրությանը, ներառյալ Միավորված ազգերին, Եվրամիությանը եւ բոլոր համապատասխան շահագրգիռ կողմերին, շտապ գործողություններ ձեռնարկել.
․Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում ապօրինի պահվող բոլոր հայ քաղբանտարկյալներին եւ պատանդներին:
․Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել իր պատերազմական հանցագործությունների եւ մարդու իրավունքների շարունակվող խախտումների համար միջազգային իրավական մեխանիզմներով:
Նպատակային պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի ավտորիտար ռեժիմի քաղաքական եւ ռազմական ղեկավարության նկատմամբ:
Արցախի/Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության հայրենիք վերադարձի հավաքական իրավունքի ապահովումը՝ միջազգային երաշխիքների ներքո եւ նրանց ինքնորոշման հիմնարար իրավունքին համապատասխան:
Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից Ադրբեջանի զինված ուժերի դուրսբերման եւ նրա միջազգայնորեն ճանաչված սահմանների հարգման մղում: