Ստեղծվել է Ստեփանակերտի հուշաղբյուրների թվային կատալոգ
Գլխավոր » Լրահոս » Ստեղծվել է Ստեփանակերտի հուշաղբյուրների թվային կատալոգ

Ստեղծվել է Ստեփանակերտի հուշաղբյուրների թվային կատալոգ

<Մենք հասել ենք Ստեփանակերտի հուշաղբյուրների թվային կատալոգի ստեղծման վերջնական փուլին>,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է Արցախի մշակույթի եւ զբոսաշրջության զարգացման գործակալությունը:

<Նույնականացվել են շուրջ երեսուն հուշաղբյուրներ, որոնք Ստեփանակերտ քաղաքի հարազատ միջավայրի անբաժանելի մասն էին: Ցավոք, առնվազն յութ աղբյուրների լուսանկարներ դեռ չենք կարողացել ձեռք բերել:

Դիտեք այս տեսանյութը, եւ փորձեք ներդրում ունենալ այս նախագծին: Տեսանյութի վերջում ներկայացված են նախագծի աջակիցների անունները>,- նշել է նա՝ շնորհակալություն հայտնելով բոլոր աջակիցներին:

Հիշեցնենք, որ գործակալությունը նախաձեռնել է Ստեփանակերտի մոնումենտալ արվեստի կոթողների հաշվառման նախագիծ՝ նպատակ ունենալով ստեղծել ոչնչացման վտանգի տակ հայտնված քաղաքի միջավայրի անբաժանելի մասը հանդիսացող կոթողների ամբողջական թվային ցանկ:

Ապառաժ

1