Շվեյցարիայի Խորհրդարանի վերին պալատը եւս ընդունեց արցախահայության վերադարձի շուրջ միջազգային համաժողով հրավիրելու բանաձևը
Գլխավոր » Լրահոս » Շվեյցարիայի Խորհրդարանի վերին պալատը եւս ընդունեց արցախահայության վերադարձի շուրջ միջազգային համաժողով հրավիրելու բանաձևը

Շվեյցարիայի Խորհրդարանի վերին պալատը եւս ընդունեց արցախահայության վերադարձի շուրջ միջազգային համաժողով հրավիրելու բանաձևը

Շվեյցարիայի Խորհրդարանի վերին պալատի՝  արտաքին հարաբերությունների հանձնաժողովն այսօր  ընդունել է արցախահայության վերադարձի շուրջ միջազգային համաժողով հրավիրելու բանաձևը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ` նախորդ տարվա դեկտեմբերի 17-ին, Ազգային Խորհրդի ստորին պալատի` արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ընդունեց այս բանաձևը։

Դրանից հետո ստորին պալատը կողմ քվեարկեց այդ նախագծին։ Կանտոնների խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի 6 կողմ, 1 դեմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունված այս բանաձևը անցնելու է արդեն վերջնական փուլ։ Վերջին էտապում կանտոնալ խորհուրդը կքվեարկի։

Դրական արդյունքի դեպքում բանաձևը օրենքի ուժ կստանա եւ դաշնային խորհուրդը (գործադիրը) պարտավորվում է արդեն անկախ իր կամքից եւ դիրքորոշումից զբաղվել  համաժողովի կազմակերպմամբ։

1