«Հանուն Արցախի»․ համախմբում արցախցիների իրավունքների պաշտպանության շուրջ
Գլխավոր » Լրահոս » «Հանուն Արցախի»․ համախմբում արցախցիների իրավունքների պաշտպանության շուրջ

«Հանուն Արցախի»․ համախմբում արցախցիների իրավունքների պաշտպանության շուրջ

«Հանուն Արցախի» միավորումը համախմբել է արցախյան հասարակական մի շարք կազմակերպությունների ու Արցախի պետականության ստեղծման ակունքներում կանգնած անհատների։

Հունվարի 19-ին կայացած համաժողովը երրորդն էր, որի ժամանակ ընդունվեց համագործակցության հուշագիր, որտեղ նշվում է․ «Գիտակցելով առկա ծանրագույն իրավիճակում Արցախի ժողովրդի ճակատագրի համար մեր բաժին պատասխանատվությունը, մենք ընդունում ենք «Հանուն Արցախի» միավորման անդամների համագործակցության հուշագիրը՝ նպատակ ունենալով համախմբված ու համակարգված գործունեություն ծավալել մեր միասնական նպատակների ուղղությամբ։

Նպատակներն են՝

  • Արցախի ժողովրդի հավաքական վերադարձ Արցախ եւ նրա անվտանգ, արժանապատիվ, ինքնորոշված ու կայուն կյանքի ապահովում իր պատմական հայրենիքում։
  • Արցախից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանություն ու սոցիալական խնդիրների կարգավորում Հայաստանի Հանրապետությունում ու միջազգային հարթակներում։
  • Արցախի ժողովրդի դեմ իրականացված հանցագործությունների մեղավորներին անհատական ու ինստիտուցիոնալ պատասխանատվության ենթարկում։
  • Ադրբեջանական բռնազավթման տակ գտնվող Արցախի ժողովրդի մշակութային ժառանգության, հանրային ու մասնավոր սեփականության պաշտպանություն»։

«Հանուն Արցախի» միավորումը շարունակելու է համախորհուրդ աշխատանքները՝ արցախցիների իրավունքների պաշտպանության ուղղությամբ։

Հ․Շինդյան

Ապառաժ

1