Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախում քանդված կամ յուրացված բնակարանների ու տների վերաբերյալ հավաքագրվում են տվյալներ
Գլխավոր » Լրահոս » Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախում քանդված կամ յուրացված բնակարանների ու տների վերաբերյալ հավաքագրվում են տվյալներ

Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախում քանդված կամ յուրացված բնակարանների ու տների վերաբերյալ հավաքագրվում են տվյալներ

Արցախ Միությունը և Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը հավաքագրում են տվյալներ Արցախի Հանրապետության բռնազավթված բնակավայրերում Ադրբեջանի իշխանությունների կողմից քանդված կամ յուրացված (զբաղեցված) բնակարանների ու տների վերաբերյալ՝ միջազգային իրավական հնարավոր գործընթացների համար:

Եթե Դուք տեղեկություններ ունեք Ձեր բնակարանի (տան) քանդման կամ յուրացման վերաբերյալ և ցանկանում եք մեկնարկել համապատասխան գործընթացներ միջազգային ատյաններում, ապա կարող եք լրացնել ստորև տրված հարցաթերթիկը:

Ներկայացված տվյալները կիրառվելու են բացառապես միջազգային իրավական նպատակներով՝ Ձեր գրավոր համաձայնությամբ: Տրված տվյալների հիման վրա կապ ենք հաստատելու Ձեզ հետ՝ անհրաժեշտ փաստաթղթերի ու լրացուցիչ նյութերի հավաքագրման և հետագա քայլերի կազմակերպման նպատակով:

Հարցաթերթիկը կարելի է գտնել այստեղ՝ https://docs.google.com/…/1FAIpQLSeM3DCuqvWKNL…/viewform

1