Հրաշքների չսպասեք, մեր իրականությունն այնպիսին է, որ առանց մեր մասնակցության հրաշքներ չեն կարող լինել
Գլխավոր » Լրահոս » Հրաշքների չսպասեք, մեր իրականությունն այնպիսին է, որ առանց մեր մասնակցության հրաշքներ չեն կարող լինել

Հրաշքների չսպասեք, մեր իրականությունն այնպիսին է, որ առանց մեր մասնակցության հրաշքներ չեն կարող լինել

Այսօր Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանի ծննդյան տարեդարձն է։ Մեկ տարուց ավելի է Դավիթ Իշխանյանը՝ Արցախի նախկին ռազմաքաղական ղեկավարների հետ Բաքվի բանտում է։

Դավիթ Իշխանյանը Արցախի Խորհրդարանի ղեկին հայտնվեց ճակատագրական փուլում, երբ իրավիճակն ու պայմանները խիստ արտասովոր էին։ Նա խորը գիտակցումով է գնացել այդ քայլին։ Արցախի համար ճակատագրական փուլում ստանձնելով քաղաքական պատասխանատվություն՝ օգտագործելու ամբողջ ներուժը, Արցախի հարցը միջազգային հանրության օրակարգ բերելու եւ արդարության հասնելու:

Նա վստահ էր եւ հավատացած՝ քանի դեռ Արցախն ու արցախցին ոչ են ասում բոլոր այն առաջարկներին, որոնք հարվածում են մեր որդեգրած ռազմավարական նպատակին՝ ոչինչ չի ավարտվել:

Բացառիկ գործիչ, ով նվիրված էր բարոյականության սկզբունքների վրա հիմնված քաղաքականությամբ պետականություն կերտելուն․ <Հրաշքների չսպասեք, մեր իրականությունն այնպիսին է, որ առանց մեր մասնակցության հրաշքներ չեն կարող լինել: Միայն հրաշքներ կատարելու ձգտումը մեզ կարող է դուրս բերել այս իրավիճակից: Ուրեմն հրաշքներ գործելու պատրաստակամությամբ ու պատասխանատվությամբ յուրաքանչյուրս լծվենք մեր գործին>:

Շնորհավո՛ր տարեդարձդ, սիրելի՛ ընկեր, ամուր կամք, տոկունություն եւ շուտափույթ վերադարձ։

1