Հայաստան-Թուրքիա հարաբերություններ. սպառնալիք, թե՞ հնարավորություն

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ ընթանում է «Հայաստան-Թուրքիա հարաբերություններ. սպառնալիք, թե՞ հնարավորություն» խորագրով միջազգային խորհրդաժողովը։ Անդրադարձ է կատարվելու Հայաստան-Թուրքիա հարաբերությունների տարբեր շերտերին։ Խորհրդաժողովը կծավալվի հետևյալ առանցքային թեմաների շուրջ․
● Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը որպես անվտանգային և զսպիչ գործոն
● աշխարհաքաղաքական զարգացումներ. պանթուրքականությունը տարածաշրջանային սպառնալիք
● հայ-թուրքական տնտեսական հարաբերություններ. կախվածությու՞ն, թե՞ հնարավորություն: Զեկույցներով հանդես կգան քաղաքական, գիտական և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ՝ Հայաստանից և արտերկրից։
Խորհրդաժողովին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ։