Կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանը մասնակցում է Եվրոպական 37-րդ կինոմրցանակաբաշխությանը

«37-րդ Եվրոպական Կինոմրցանակաբաշխություն, Լուցեռն, 2024թ…
Մեր նախորդ երեք` «Թևանիկ», «Վերջին բնակիչը» և «Դրախտի դարպաս» խաղարկային ֆիլմերը հաջողությամբ ներկայացվել են միջազգային կինոփառատոներում և մրցանակաբաշխություններում։
Այսօր, շնորհիվ այս ֆիլմերի, ես Եվրոպական Կինոակադեմիայի անդամ եմ և պատիվ ունեմ ներկա գտնվելու ոլորտի ամենախոշոր միջոցառումներից մեկին։
Մենք շարունակում ենք զարգացնել մեր բոլոր կինոնախագծերը և մեր համախոհների շնորհիվ դարձնել դրանք իրականություն։ Այդ թվում են` խաղարկային «Վերածնվածը», «20 20-ի հրեշտակները», «Սև ցուցակ», անիմացիոն «Բաա’բել» ֆիլմերը, ինչպես նաև «Քաղաքացիություն չունեցող դիվանագետը» մինի-հեռուստասերիալը։
Շնորհակալ եմ ձեր տարիների անմնացորդ աջակցության և ոգևորման համար: Դեռ մեծ աշխատանք ունենք անելու։ Մեր միասնական պայքարը շարունակվում է․․․»,- իր ֆեյսուքյան էջում նշել է կինոռեիսոր Ջիվան Ավետիսյանը։