Գերիների վերադարձի հարցը ավելի շատ քաղաքական օրակարգում քննարկվող հարց է. Եղիշե Կիրակոսյան

«Գերիների վերադարձի հետ կապված հարցը ավելի շատ քաղաքական օրակարգում քննարկվող հարց է, բայց իրավական դաշտում մենք այդ մասին ժամանակին պահանջ ներկայացրել ենք՝ թե Արդարադատության միջազգային դատարանում, թե Եվրոպական դատարանում: Ցավոք սրտի, դատարանները համարում են, որ իրենց անմիջական, առարկայական իրավասությունից այս հարցերը դուրս են: Թե Եվրոպական դատարանի մասին է խոսքը, թե Արդարադատության միջազգային դատարանի»,-պատասխանելով լրագրողների հարցերին՝ ասաց Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
«Փորձ արել ենք նաեւ դիմելու դատարանին՝ այդ դաշտում որոշում կայացնելու ակնկալիք ունենալով, բայց դատարանը անկախ մարմին է եւ որոշում է կայացնում՝ հիմնվելով միջազգային իրավունքի հիման վրա»,-հավելեց Կիրակոսյանը: