Համաշխարհային կոալիցիան թիկունք է կանգնում Արցախի հայ փախստականների՝ հայրենիք վերադառնալու իրավունքին
Հավատքի վրա հիմնված եւ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համաշխարհային կոալիցիան հավանություն է տալիս միջազգային բանակցային հարթակ հիմնելու հրապարակային կոչին, որը կհեշտացնի միջազգային մանդատի ներքո՝ ապահովելու «Արցախի բնիկ հայ փախստականների համընդհանուր ճանաչված իրավունքը եւ նրանց հավաքական, պաշտպանված եւ արժանապատիվ վերադարձը»:
Համատեղ հայտարարությունը կոչ է անում «միջազգային բանակցային հարթակ ստեղծել, որպեսզի Արցախը, Ադրբեջանը եւ տարածաշրջանային ու համաշխարհային այլ շահագրգիռ կողմեր՝ միջազգային մանդատի ներքո ապահովեն հայ փախստականների հավաքական վերադարձը»:
2023թ.-ին Ադրբեջանի կողմից Արցախում իրականացված ցեղասպանության հետեւանքով բռնի տեղահանվել է ավելի քան 150 000 տեղաբնիկ հայ: Ադրբեջանի էթնիկ զտմանը նախորդել է տասնամսյա շրջափակումը, որը տեղի բնակչությանը զրկել է սննդի, դեղորայքի, վառելիքի, էլեկտրականության եւ այլ կենսական անհրաժեշտություններից՝ միջազգային իրավունքի ոտնահարմամբ:
«Վերադարձի իրավունքը» միջազգային իրավունքի համընդհանուր ընդունված սկզբունք է, որը երաշխավորում է յուրաքանչյուր անձի՝ իր ծագման երկիր կամավոր վերադառնալու իրավունքը՝ անկախ քաղաքացիությունից կամ կարգավիճակից:
Իրավունքը հաստատվում է մի քանի պայմանագրերով եւ կոնվենցիաներով, այդ թվում՝ 1948 թվականի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով, 1966 թվականի քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին վճռով եւ1948 թվականի Ժնեւի չորրորդ կոնվենցիայով։
Արդարադատության միջազգային դատարանը (ՄԻԵԴ), Արցախի էթնիկ զտումից հետո, ժամանակավոր միջոցառումների համար ճանաչել է օրենքով սահմանված կարգով Արցախ վերադառնալու հայերի իրավունքը՝ կոչ անելով Ադրբեջանին «ապահովել 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից հեռացած եւ այնտեղ վերադառնալու ցանկություն ունեցող անձանց անվտանգ ու անխափան վերադարձը»։
Արցախ վերադարձի իրավունքի մասին ANCA-ի քաղաքականության համառոտագիրը կարելի է գտնել anca.org/return հղումով:
Միջազգային կառավարությունների, կազմակերպությունների եւ մարդու իրավունքների խմբերի հարցումը, որոնք հաստատել են Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը, կարելի է գտնել ANC-International-ի «Վերադարձի իրավունքի իրավական հիմքը. վերջին դիրքորոշումները Արցախի քաղաքացիների վերադարձի իրավունքի վերաբերյալ» զեկույցում:
2023թ. դեկտեմբերի 2-ին Արցախի խորհրդարանում ստեղծվել է նաեւ «Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության կոմիտե»՝ ի պաշտպանություն Արցախի ժողովրդի անվտանգ, արժանապատիվ եւ հավաքական վերադարձի: