Տեղահանվածների սոցիալական խնդիրների լուծման և արժանապատիվ ապրելու պայմաններ ստեղծելու նպատակով հավաք
Գլխավոր » Լրահոս » Տեղահանվածների սոցիալական խնդիրների լուծման և արժանապատիվ ապրելու պայմաններ ստեղծելու նպատակով հավաք

Տեղահանվածների սոցիալական խնդիրների լուծման և արժանապատիվ ապրելու պայմաններ ստեղծելու նպատակով հավաք

Տեղահանվածների սոցիալական խնդիրների լուծման և արժանապատիվ ապրելու պայմաններ ստեղծելու նպատակով հրավիրվող հավաքը տեղի կունենա ս.թ. նոյեմբերի 30-ին (շաբաթ), ժամը՝ 15:00-ին, Ազատության հրապարակում։ Այս մասին հայտնում է արցախցի հանրային գործիչ Լիաննա Պետրոսյանը՝ իր ֆեյսբուքյան էջում։

<Oրակարգում. Սոցիալական աջակցության շարունակականություն բոլորի համար՝ մինչեւ սեփական տանիքով ապահովելը։ Բնակապահովման ծրագրի վերանայում՝ ներկայացված բազմաթիվ առաջարկների հիման վրա։ Իրատեսական զբաղվածության ծրագրերի իրականացում։ Միջազգային հանրության կողմից մեր իրավունքների ճանաչում>։

2023թ-ի բռնի տեղահանությունից հետո արցախցիները Հայաստանում բախվում են մի շարք խնդիրների, որոնց լուծման համար ստիպված են լինում տարբեր դռներ թակել, սակայն, շատ դեպքերում նրանց հարցերին լուծում չի տրվում։

Արցախի Կառավարությունը չի կարողանում արցախցիների սոցիալական խնդիրները լուծել՝ ՀՀ Կառավարության կողմից պետական միջոցների սառեցման պատճառով։ Մի շարք սոցիալական աջակցության ծրագրեր կիսատ են, աշխատողների վերջնահաշվարկներն ու արձակման նպաստները եւ այլ վճարներ չեն վճարվել։

ՀՀ Կառավարության բնակապահովման եւ աջակցության այլ ծրագրերի անարդյունավետության շուրջ բազմաթիվ անգամ իրենց դժգոհություններն են հայտնել արցախցիները, սակայն, առայսօր նրանց կարգավիճակի եւ իրավունքի պաշտպանության ուղղությամբ ՀՀ-ն՝ որպես երաշխավոր պետություն, ոչ մի քայլ չի անում, ավելին՝ ընդունում է որոշումներ, որոնք արցախցիներին ստիպելու են լքել Հայաստանը։

1