Շարունակվում է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում կառուցվող «Արցախի կանչը» խորագիրը կրող հուշահամալիրի աշխատանքը
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում շարունակվում են «Արցախի կանչը» խորագիրը կրող հուշահամալիրի կառուցման աշխատանքները։ Եռաբլուրը հայ ժողովրդի համար սրբատեղի է։ Իսկ կառուցվող հուշահամալիրը ուխտատեղի է լինելու արցախցիներիս համար և հավերժացնելու է Արցախում թողնված Արցախյան բոլոր պատերազմներում նահատակված հերոսների, վառելիքի պահեստում տեղի ունեցած աղետալի հրդեհի հետևանքով զոհերի, մեր հարազատների ու նախնիների հիշատակը։ Շինարարական աշխատանքները համակարգում է Արցախի ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը։ Հուշահամալիրի աշխատանքը սեղմ ժամկետներում ավարտելու անհրաժեշտություն ունի, քանի որ արցախցիներն իրենց կորցրած հարազատներին այցի գնալու ամենօրյա կարոտ ունեն։