ՄԱՅՐԵՆԻՔ միջոցառումը միավորեց զոհված հայորդիների այն երեխաներին, որոնք լույս աշխարհ են եկել կորստից հետո
2023-ին Արցախին պատուհասած աղետից հետո լույս աշխարհ են եկել 50 զոհված հայորդիների երեխաներ։ Արցախցի այդ բալիկները մեծանում են առանց հայր, սակայն նրանք մենակ չեն, քանի դեռ կան բարեսիրտ մարդիկ, որոնք անտարբեր չեն փոքրիկների ճակատագրերի հանդեպ։
Հայորդի կազմակերպության կողմից օրերս ՄԱՅՐԵՆԻՔ միջոցառումը միավորեց զոհված հայորդիների այն երեխաներին, որոնք լույս աշխարհ են եկել կորստից հետո։
Արցախի բռնատեղահանումից ու կորուստներից հետո արցախցի, նույն բախտին արժանացած մայրիկները հնարավորություն ունեցան ծանոթանալու իրար հետ, իսկ նրանց բալիկները դարձան մի մեծ ու համերաշխ ընտանիքի անդամներ։ Այդ ընտանիքի անունն է ՄԱՅՐԵՆԻՔ։
Երեխաների համար կազմակերպվել էր ամեն ինչ, որպեսզի նրանց օրը ուրախ և հետաքրքիր անցնի։
Նախաձեռնությանը միացել են մի շարք բարեգործական կազմակերպություններ։