ԱՄՆ Կոնգրեսական Փալոնը, ով հաճախ է հանդես գալիս արցախցիների շահերից՝ ճնշումների է ենթարկվել Բաքվում
Գլխավոր » Լրահոս » ԱՄՆ Կոնգրեսական Փալոնը, ով հաճախ է հանդես գալիս արցախցիների շահերից՝ ճնշումների է ենթարկվել Բաքվում

ԱՄՆ Կոնգրեսական Փալոնը, ով հաճախ է հանդես գալիս արցախցիների շահերից՝ ճնշումների է ենթարկվել Բաքվում

Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը, COP29-ի շրջանակներում, ժամանելով Բաքու՝ բախվել է Ադրբեջանի կառավարության կողմից հովանավորվող բողոքի ակցիաներին եւ հրաժարվել է նախագահ Ալիեւի հետ հանդիպումից: Փալոնը եղել է Ադրբեջանի մարդու իրավունքների ոտնահարումների, այդ թվում՝ Արցախում հայերի էթնիկ զտումների եւ զանգվածային ցեղասպանության քննադատը:

Չնայած մարտահրավերներին, Փալոնը վերահաստատել է իր հանձնառությունը՝ պաշտպանելու խաղաղության, հայ ժողովրդի արդարության եւ ադրբեջանական ագրեսիայի հաշվետվողականության համար:

Ֆրենկ Փալոնը 2017 թվականին ԱՄՆ մի խումբ կոնգրեսականների հետ այցելել էր Արցախ, եղել Ստեփանակերտում և Շուշիում, հանդիպումներ անցկացրել տեղի պաշտոնյաների հետ, ինչը Բաքվի դժգոհությունն էր առաջացրել․ Ադրբեջանի ԱԳՆ-ն նրան ներառել էր սև ցուցակում։

 

1