«Կարիերայի նոր հնարավորություններ և հեռանկարներ» խորագրով տոնավաճառ արցախցիների համար
Նոյեմբերի 21-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կանցկացվի «Կարիերայի նոր հնարավորություններ և հեռանկարներ» խորագրով կարիերայի առաջին տոնավաճառը, որը կազմակերպվում է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) «Սովորի՛ր և վաստակի՛ր․ Արցախ» ծրագրի շրջանակում, Երևանի պետական համալսարանի և Եվրասիա միջազգային համալսարանի գործակցությամբ։
Միջոցառման հիմնական նպատակն է աջակցել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների սոցիալ-տնտեսական ինտեգրմանը ՀՀ-ում՝ նպաստելով աշխատաշուկայում նրանց մրցունակության բարձրացմանն ու զբաղվածության խնդիրների լուծմանը։
Տոնավաճառի շրջանակում կկազմակերպվեն հանդիպումներ 40-ից ավելի առաջատարկազմակերպությունների և աշխատանք փնտրողների միջև, կանցկացվեն աշխատանք գտնելու հմտությունների զարգացմանը միտված կրթական միջոցառումներ և կլոր սեղան-քննարկումներ առկա խնդիրների և մարտահրավերների շուրջ։ Ուսանողները դասընթացներին կարող են գրանցվել հետևյալ հղումով։