«Պատմության լուռ վկաները» գիտաժողովը նվիրված էր Արցախի պատմամշակութային ժառանգությանը
Նոյեմբերի 5-ին և 6-ին Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում կազմակերպվել է «Պատմության լուռ վկաները» գիտաժողով՝ «Հիշատակարան» հասարակական կազմակերպության և Ինալկո հիմնադրամի կողմից։
Երկօրյա գիտաժողովը նվիրված էր Արցախի պատմամշակութային ժառանգությանը և ընդգրկել է մասնագիտական ելույթներ ու քննարկումներ՝ ուղղված մեր մշակութային ժառանգության կարևորագույն էջերի ուսումնասիրությանը։