Արցախում տոտալ հայկական ինքնության ոչնչացում է
Գլխավոր » Լրահոս » Արցախում տոտալ հայկական ինքնության ոչնչացում է

Արցախում տոտալ հայկական ինքնության ոչնչացում է

«Բացի մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումից, այսօր Արցախում կատարվում է մշակութային ցեղասպանություն։ Ադրբեջանը խախտել է բոլոր կոնվենցիաները, բոլոր կարմիր գծերը, եւ հիմա այնտեղ գնում է հայկական ինքնության ոչնչացում»,- ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ բողոքի ցույցի ժամանակ ասաց Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ, պատմաբան Լեռնիկ Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ Արցախում այսօր ոչնչացվում են հայկական եկեղեցիները, իսլամացվում են գյուղերը։ «Այսօր «Գուգլ» ծրագրով բոլոր հայկական բնակավայրերում գրվում է մզկիթ։ Այսինքն՝ տոտալ հայկական ինքնության ոչնչացում է գնում Արցախում։

ՄԱԿ-ից պահանջում ենք նաեւ, որպես միջազգային կազմակերպություն, որի թիվ մեկ կառույցը՝ ՅՈւՆԵՍԿՕ-ն զբաղվի իր իսկ գործառույթով։ Գոնե մեկ անգամ կամք, վճռականություն ունեցեք՝ սաստելու Ադրբեջանին։ Ջուղայի խաչքարերը ոչնչացրին, ոչ մի խոսք, բացի կոչերից ու հայտարարություններից։ Չի կարելի կոչերով ու հայտարարություններով վերաբերվել մշակութային ժառանգության ոչնչացմանը։ Ի վերջո, դա ոչ միայն հայ ժողովրդի, այլ նաեւ համաշխարհային մշակութային արժեքներից մեկն է, որն այսօր գտնվում է կործանման եզրին»,- ասաց Լեռնիկ Հովհաննիսյանը։

1