Մեծ շտապողականությունը կարող է նշան լինել, որ միջազգային կուլիսների հետեւում ինչ-որ բան է կատարվում. Սերգեյ Շահվերդյան
«Հոկտեմբեր ամսվա ընթացքում Ադրբեջանի ղեկավարությունը զանգվածային ոչնչացման է ենթարկել Ստեփանակերտի ողջ պատմական կենտրոնը: Հողատարածքով՝ առնվազն 6,5 հա բնակավայր, ներառյալ պատմական բնակելի տները, խորհրդային ժամանակների բնակարանային, հասարակական շենքերը»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում կրկին ահազանգել է Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության հանրային խորհրդի քարտուղար Սերգեյ Շահվերդյանը:
«Քարտեզը կազմված է վերջերս հրապարակված տեսանյութի վերլուծության հիման վրա, որը արվել է Ստեփանակերտի բնակելի շենքից, որտեղ գտնվում են Ադրբեջանի ազգային անվտանգության աշխատակիցների պաշտոնական բնակարանները: Սա նշանակում է, որ տեսանյութի հրապարակումը հետապնդում է արցախցիներին բարոյազրկելու, մեզ զրկելու կամքից եւ վերադարձի հույսից: Մեծ շտապողականությունը կարող է նշան լինել, որ միջազգային կուլիսների հետեւում ինչ-որ բան է կատարվում, որը մեզ հայտնի չէ»,- նշել է Ս.Շահվերդյանը: