Մեծ Բրիտանիայի խորհրդարանում ներկայացվել են հայ ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի ռասիզմի եւ թշնամանքի, Արցախից հայերի բռնի տեղահանման և այլ փաստեր
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է.
«Հոկտեմբերի 15-ի քննարկումները Մեծ Բրիտանիայի խորհրդարանում, մասնավորապես`
– փաստեր հայ ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի ռասիզմի եւ թշնամանքի, հայկական ինքնության ոչնչացման շարունակվող պետական քաղաքականության վերաբերյալ.
– փաստեր ՀՀ ներխուժած ադրբեջանական զինված ծառայողների կողմից Հայաստան սահմանային բնակիչների իրավունքների կոպիտ խախտումների եւ շրջակա միջավայրի ոչնչացման վերաբերյալ.
– Արցախից հայերի բռնի տեղահանման փաստերը, նրանց անվտանգ ու ապահով վերադարձ.
– հայ ժողովրդի մշակութային և կրոնական ժառանգությունը մտադրված ոչնչացման ադրբեջանական քաղաքականություն.
– Ադրբեջանում ապօրինի գերության մեջ գտնվող եւ պատանդ պահվող մեր հայրենակիցների հայրենիք վերադարձի բացարձակ անհրաժեշտություն.
– ադրբեջանական հանցանքների համար ադրբեջանական իշխանությունների նկատմամբ պատասխանատվության արդյունավետ միջոցներ կիրառելու անհրաժեշտություն:
Լորդերի պալատում տեղի ունեցած հանդիպմանն Արման Թաթոյանը եւ Գառնիկ Քերքոնեանը (Karnig Kerkonian) մասնակցել են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի թեմի առաջնորդ Տեր Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի (Hovakim V Manukyan) հրավերով:
Այդ քննարկմանը մասնակցել են նաև Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսը, Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Անետ Մոսկոֆյանը (Annette Moskofian Arzoomanian), հոգևոր առաջնորդներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Նույն օրը հանդիպում է եղել նաև Համայնքների պալատում, որին մասնակցել են պատգամավորներ»: