«Արցախում Ադրբեջանի վերահսկողությանն է անցել 5000 հուշարձան, ոչնչացվում ու իսլամացվում են հայկական բնակավայրերը»․ Լեռնիկ Հովհաննիսյան
Ադրբեջանի նախագահ Իլհամ Աիևի հրամանով Արցախում վերացվում են բոլոր հայերեն գրությունները։ Խորհրդարանում կազմակերպված «Բաքուն ոչնչացնում է Արցախի պատմամշակութային ժառանգությունը» թեմայով քննարկմանն այս մասին նշեց Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ ադրբեջանցիներն Արցախում արդեն 5000 հուշարձան և 400 գերեզման են վնասել։ «Ադրբեջանի պետական մշակութային կայքերում Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին, որն արդեն իսպառ ոչնչացրել է Ադրբեջանը, ներկայացված է որպես «ադրբեջանական» Կուսանաց վանք։ 6 թանգարան և 8 արվեստի գործերի հավաքածու ենք կորցրել Շուշիիում, 4 թանգարանային հավաքածու՝ Հադրութի շրջանում։ Բռնի տեղահանության ժամանակ 14 թանգարանային հավաքածու ենք կորցրել», — ներկայացրեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։