Կայացել է ՀՕՄ-ի Արցախի միավորի 19-րդ Ընդհանուր ժողովը
Գլխավոր » Լրահոս » Կայացել է ՀՕՄ-ի Արցախի միավորի 19-րդ Ընդհանուր ժողովը

Կայացել է ՀՕՄ-ի Արցախի միավորի 19-րդ Ընդհանուր ժողովը

Հոկտեմբերի 13-ին Երևանում կայացել է ՀՕՄ-ի Արցախի միավորի անդամակցական 19-րդ Ընդհանուր ժողովը։ Առաջին անգամ Արցախի սահմաններից դուրս կայացած ժողովը լսել ու քննարկել է միավորի վարչության 15–ամսյա գործունեությունը և նախանշել առաջիկա գործունեության հիմնական ուղղությունները։

Ժողովին ներկա էին ՀՕՄ-ի Կենտրոնական վարչության անդամ ընկ. Զոյա Քոչարյանը, ՀՕՄ-ի Հայաստանի Շրջանային վարչության ատենապետուհի Մարո Քեշիշյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արա Պուլուզյանը։ Ժողովը կարևորել է ՀՕՄ-ի միավորի գործունեությունը՝ որպես արցախցիներին միավորող, նրանց խնդիրները և կարիքները հասցեագրող արցախյան եզակի կազմակերպություններից մեկը։ Ընտրվել է ՀՕՄ-ի Արցախի միավորի վարչության նոր կազմ։

Հայ օգնության միության Արցախի միավորի ատենապետուհի է վերընտրվել Մելանյա Բալայանը։

1