Վլադիկավկազում ընթացող ըմբշամարտի պատանեկան առաջնությանը հաղթող է ճանաչվել արցախցի մարզիկ Սուրեն Իշխանյանը
<Վլադիկավկազում ընթացող ըմբշամարտի պատանեկան առաջնությանը մասնակցում է նաև Հայաստանի հավաքականը, որի կազմում են նաև արցախցի մարզիկներ Սուրենն ու Վլադիմիրը: Մեր տղաներին ուրախացրեց այն փաստը, որ դահլիճում իրենց աջակցողներ կան, իսկ Սուրենն արդեն հասցրեց Հայաստանին չեմպիոնական մեդալ բերել>,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Վլադիկավկազի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Ներսես քահանա Ասրյանը:
Մրցաշարի առաջին փուլում 52 կգ․քաշային կարգում հաղթող է ճանաչվել արցախցի մարզիկ Սուրեն Իշխանյանը։
Առաջնությանը մասնացում են շուրջ 300 մարզիկներ Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Աբխազիայից եւ այլ երկրներից։