Տղաս երեք երեխաների հայր է, որոնք ամեն օր սպասում են հոր վերադարձին
Գլխավոր » Լրահոս » Տղաս երեք երեխաների հայր է, որոնք ամեն օր սպասում են հոր վերադարձին

Տղաս երեք երեխաների հայր է, որոնք ամեն օր սպասում են հոր վերադարձին

Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների ազատ արձակման պահանջող ակցիաներին մասնակցել են նրանց հարազատները։

Նելսոն Ալլահվեդյանը 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի Սզնեք գյուղից գերեվարված Դավիթ Ալլահվերդյանի հայրն է։ Վերջին անգամ որդուն տեսել է գյուղում։

-Տղաս ասաց, որ վտանգավոր է գյուղում մնալ ու հորդորեց դուրս գալ, ասելով, որ ինքը նույնպես կմիանա մեզ։ Սակայն այդպես էլ չեկավ և մեր երեք համագյուղացիների հետ գերեվարվեց։ Դասախոսում էր Հայաստանի ագրարային համալսարանի Արցախի մասնաճյուղում։ Երեք երեխա ունի, որոնք ամեն օր սպասում են հոր վերադարձին ու հարցեր տալիս, որոնց պատասխանները ես չունեմ,-ասում է Նելսոն Ալլահվերդյանը և ավելացնում,-մեր պահանջը մեկն է՝ ազատ արձակել Բաքվում ապօրինաբար պահվող ռազմագերիներին։

Ապառաժ

1