Աշխարհը չի նկատում թույլ և տկար պետություններին, այլ միայն խղճում է և անտեսում
Գլխավոր » Լրահոս » Աշխարհը չի նկատում թույլ և տկար պետություններին, այլ միայն խղճում է և անտեսում

Աշխարհը չի նկատում թույլ և տկար պետություններին, այլ միայն խղճում է և անտեսում

Հայաստանում գտնվելու օրերին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը հարցազրույց է տվել Երկիր Մեդիա հեռուստաալիքի «Երկրի հյուրասրահը» հաղորդաշարին, որի ընթացքում անդրադարձել է Հայաստանի առջև ծառացած օրախնդիր մի շարք հարցերի տարածաշրջանում ստեղծված իրավիճակին և ներքաղաքական օրակարգերին:

Խոսելով ամեն գնով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու ՀՀ իշխանությունների բուռն ձգտումների մասին՝ Հակոբ Տեր-Խաչատուրյանը նշել է, որ Հայաստանն այս պահին աճապարանքի մեջ է, փոքրիկ ձեռբերումներով խաղաղության հասնելու կողմնակից է, պատրաստ է խեղճացած իրավիճակում բանակցային գործընթացի մաս կազմել, մինչդեռ միջազգային փորձը ցույց է տալիս, որ դա մեզ լավ տեղ հասցնել չի կարող: «Պարտվածի հոգեբանությամբ և շարունակական միակողմանի զիջումներով, բնական է թշնամուն միշտ կարելի է գոհացնել, բայց ես վստահ եմ, որ Ադրբեջանը պատրաստ չէ Հայաստանի հետ խաղաղության դաշնագրի ստորագրման, որովհետև իրենք ուզում են առավելագույնը կորզել և դա ուզում են անել մինչև Ադրբեջանում տեղի ունենալիք COP-29»-ը: Իսկ ինչ վերաբերում է COP-29-ին, մենք դրա հետ կապված նախաձեռնել ենք պայքար ողջ աշխարհում, և պետք է ասել, որ նկատելի հաջողություններ կան արձանագրված: Մենք Արդրբեջանին որոշակի մտահոգություններ ենք պատճառել արդեն, որովհետև մի շարք պետություններում մեր, և ոչ միայն մեր, աշխատանքների արդյունքում այն տպավորությունները կան, որ այնքան էլ նպատակահարմար չէր այդ բռնատիրական երկրում նման մասշտաբի և բովանդակությամբ համաժողով կազմակերպելը»,- նշել է Հակոբ Տեր Խաչատուրյանը:

Անդրադառնալով ՀՀ իշխանությունների՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերջին փորձերին, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը նշել է, որ չնայած ՀՀ իշխանությունների պնդումներին, թե գործընթացը տեղի է ունենում առանց նախապայմանների, դրանք կան, և դրանց մասին թուրքական կողմը խոսում է բացահայտ: «Ինչպես և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նախորդ գործընթացներում, պարզվելու է, որ Թուրքիան իր բոլոր քայլերում առաջնորդվելու է բացառապես Ադրբեջանի շահերով»,- ասել է Հակոբ Տեր-Խաչատուրյանը:

Մանրամասները՝ հղումով

1