Պատմական անբեկանելի ճշմարտություն է՝ մարտնչել Սուրբ Էջմիածնի դեմ նշանակում է մարտնչել հայոց ինքնության եւ գոյության դեմ․ Վեհափառ Հայրապետ
Այսօր՝ Վարագա Սուրբ Խաչի տոնին Էջմիածնում տեղի է ունենում Մայր Տաճարի վերաօծման արարողությունը և Հայրապետական Սուրբ Պատարագ։
Հրավիրված է ողջ քաղաքական վերնախավը, հասարակական, քաղաքական գործիչներ, տարբեր երկրներից եկեղեցական պատվիրակություններ, բարերարներ:
Վեհափառ Հայրապետն իր խոսքում մի շարք ուղերձներ հղեց․
«Պատմական անբեկանելի ճշմարտություն է՝ մարտնչել Սուրբ Էջմիածնի դեմ նշանակում է մարտնչել հայոց ինքնության եւ գոյության դեմ, հարված հասցնել Հայոց Պետականությանը եւ հայ կյանքը պարպել ազգային ու հոգեւոր արժեքներից։ Սուրբ Էջմիածնի առաքելությունը արժեզրկելու որեւէ քայլ , նշանակում է տկարացնել մեր ազգին, խարխլել հիմքերը՝ անկախ ու ինքնիշխան կյանքի, որի ջատագովն է հայոց եկեղեցին»։ Նա նշեց, որ միաբանությամբ է ամուր մեր Հայրենիքը։