Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղարը քննարկել է հայերի վերադարձը Լեռնային Ղարաբաղ ապահովելու անհրաժեշտությունը
Գլխավոր » Լրահոս » Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղարը քննարկել է հայերի վերադարձը Լեռնային Ղարաբաղ ապահովելու անհրաժեշտությունը

Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղարը քննարկել է հայերի վերադարձը Լեռնային Ղարաբաղ ապահովելու անհրաժեշտությունը

Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոն ընդունել է Սոցինտերնի փոխնախագահ և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության կոմիտեի անդամ Մարիո Նալբանդյանին։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնում է Լուիս Ալմագրոն։ Նա նշում է, որ Մարիո Նալբանդյանի հետ քննարկել են տեղահանված հայերի վերադարձը Լեռնային Ղարաբաղ ապահովելու անհրաժեշտությունը, հայ ռազմական եւ քաղաքական գերիների ազատ արձակումը և Արցախում Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման դադարեցումը։

1