Արցախցի ձեռներեցներն իրենց արտադրանքն են ներկայացրել բերքի փառատոնին
Գլխավոր » Լրահոս » Արցախցի ձեռներեցներն իրենց արտադրանքն են ներկայացրել բերքի փառատոնին

Արցախցի ձեռներեցներն իրենց արտադրանքն են ներկայացրել բերքի փառատոնին

Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Կանաչ ուսուցման կենտրոնում կազմակերպվել է բերքի ամենամյա փառատոն, Ավստրիական զարգացման գործակալության և Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող <Կանաչ գյուղատնտեսական նախաձեռնություն Հայաստանում> (EU-GALA) ծրագրի կողմից։

Փառատոնը միավորել է հողի մշակին, արտադրողին և թարմ ու անարատ գյուղմթերք գնողին։

Արցախցի գործարարները ևս միացել են ՀՀ տարբեր համայնքներից ժամանած տնայնագործներին, որոնք ներկայացել են իրենց համայնքներին առանձնահատուկ արտադրանքներով։ Ցուցադրված և վաճառքի հանված գյուղատնտեսական ամենատարբեր ապրանքների կողքին իրենց ուրույն տեղն էին զբաղեցնում արցախցի գործարարների տաղավարները։ Ձեռքի զարմանահրաշ աշխատանքներ, արցախյան ժենգյալով հաց, անուշահամ հրուշակեղեն, որոնց կողքով ոչ ոք անտարբեր չէր անցնում։

Արցախցի ձեռներեցները գոհ էին օրվա անցուդարձից և արտադրանքի վաճառքից։

Փառատոնի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ձեռք բերել թարմ ու մատչելի գյուղմթերք, ինչպես նաև ճաշակել արցախյան բարիքները։

Տոնը կշարունակվի նաև սեպտեմբերի 15-ին և կավարտվի մրցանակաբաշխությամբ։

1