Օկուպացված Արցախի ռազմական և քաղաքական ղեկավարների գործերն առաջիկայում կներկայացվեն դատարան
Գլխավոր » Լրահոս » Օկուպացված Արցախի ռազմական և քաղաքական ղեկավարների գործերն առաջիկայում կներկայացվեն դատարան

Օկուպացված Արցախի ռազմական և քաղաքական ղեկավարների գործերն առաջիկայում կներկայացվեն դատարան

Ադրբեջանի գլխավոր դատախազը հայտարարել է, որ օկուպացված Արցախի Հանրապետության նախկին ռազմական եւ քաղաքական ղեկավարների նկատմամբ նախաքննությունն ավարտվել է, և գործերն առաջիկայում կներկայացվեն դատարան:

Ինչպես գրում են ադրբեջանական լրատվամիջոցները, նա այս մասին ասել է Արևելյան տնտեսական ֆորումում:

Ըստ Ադրբեջանի գլխավոր դատախազության՝ տարբեր տարիների քրեական գործեր են հարուցվել 15 անձանց դեմ եւ նրանց նկատմամբ հայտարարել միջազգային հետախուզում: Նրանց թվում են նաեւ Արցախի ռազմական եւ քաղաքական նախկին ղեկավարները: 2023 թվականի սեպտեմբերին Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի իրականացրած զանգվածային ռազմական ագրեսիայի հետևանքով նրանք ապօրինաբար կալանավորվել են, տարվել Բաքու։ Նրանց մեղադրանք է առաջադրվել ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման, օրենքով չնախատեսված զինված կազմավորումներ ու խմբավորումներ ստեղծելու, ահաբեկչության նպատակով վարժանքներ անցկացնելու համար։

1