Արժանապատվության մարտը

Արցախը մինչեւ վերջ մարտնչեց, որոշեց չհանձնվել՝ տալ իր արժանապատվության մարտը։ Միջազգային հանրության լուռ դիտորդությամբ՝ Արցախը ծանր որոշումների առաջ կանգնեց․․․
2023 թվականի սեպտեմբերյան ռազմական գործողությունների հետեւանքով Արցախում զոհվել է 214 զինծառայող, 21 խաղաղ բնակիչ, անհետ կորել 14 անձ, եւս 64 խաղաղ բնակիչ մահացել է բռնի տեղահանության ժամանակ։
2023 թվականի սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստի պայթյունի հետեւանքով Արցախում մահացել է 238 եւ անհետ կորել 22 քաղաքացի։