Զաքար Քեշիշյանի առաջին համերգն է, որ համախմբում է արցախցիներին՝ Արցախից դուրս
Գլխավոր » Լրահոս » Զաքար Քեշիշյանի առաջին համերգն է, որ համախմբում է արցախցիներին՝ Արցախից դուրս

Զաքար Քեշիշյանի առաջին համերգն է, որ համախմբում է արցախցիներին՝ Արցախից դուրս

Օգոստոսի 28-ին  Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ շվիահար, դուդուկահար, Շուշիի «Վարանդա» երգչախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար, Համազգային հայ կրթական և մշակութային միության Կենտրոնական վարչության ատենապետ Զաքար Քեշիշյանի և արցախցի դաշնակահար Նադեժդա Հակոբյանի համերգը:

Համերգը կրում էր «Միասնականչ» խորագիրը։ Արցախի բռնազավթումից հետո, սա Զաքար Քեշիշյանի առաջին համերգն է, որ համախմբում է արցախցիներին՝ Արցախից դուրս։ 30 տարիների ընթացքում Զաքար Քեշիշյանը դարձել է արցախցիների սիրելին, ուստի համերգը լավ առիթ էր մշակութասեր արցախցիներին կրկին հավաքվելու և վայելելու իրենց սիրելի երաժիշտի կատարումները։ Համերգին ներկա էին նաև Արցախի թեմի առաջնոդրը, քաղաքական ու մշակութային գործիչներ։

Առաջին անգամ Զաքար Քեշիշյանը Արցախ էր ժամանել 1988 թ-ին՝ Երևանից մի խումբ ուսանողների հետ համերգներ տալու և առաջին հայացքից սիրահարվել Արցախին։
Շուշիի  «Վարանդա» երգչախումբը ստեղծվել է Շուշիի ազատագրության տարիներին: Այդ ժամանակ հիմնադրված «Արամ Մանուկյան» վարժարանի մշակութային խմբերից մեկն էր «Վարանդա» երգչախումբը: Այդ օրից ի վեր, ամեն տարի Զաքար Քեշիշյանը լինելով Արցախում, 2 ամիս նվիրում էր երգչախմբին՝ պատրաստելով նոր համերգներ՝ նոր երգացանկով: Այս 30 տարիների ընթացքում ստեղծվել են 160-ից ավելի երգեր՝ երգչախմբի համար:

Համերգի ընթացքում Զաքար Քեշիշյանը հայտարարեց, որ այժմ էլ Երևանում պիտի կազամակերպեն «Երգող Արցախ» երգչախմբային ծրագիրը, որը տեղի կունենա սեպտեմբերի 13-ին,  Երևանի Կամերային երաժշտության տանը։

Ապառաժ

1