«Եթե ժամանակը մարդուն զինվոր է դարձնում, ուրեմն զինվելու ժամանակն է, ու մարդը պիտի գնա մահվանն ընդառաջ»․ Մհեր Ջուլհաջյան
Գլխավոր » Գաղափարական » «Եթե ժամանակը մարդուն զինվոր է դարձնում, ուրեմն զինվելու ժամանակն է, ու մարդը պիտի գնա մահվանն ընդառաջ»․ Մհեր Ջուլհաջյան

«Եթե ժամանակը մարդուն զինվոր է դարձնում, ուրեմն զինվելու ժամանակն է, ու մարդը պիտի գնա մահվանն ընդառաջ»․ Մհեր Ջուլհաջյան

Հենց այս գիտակցումով Բեյրութում ծնված Մհեր Ջուլհաջյանն ու արցախցի Մերուժան Մոսիյանը թողնելով ամեն ինչ գերադասեցին զենքն ու նվիրվեցին հանուն Արցախի անկախության պայքարին: Այսօր նրանց հիշատակի օրն է։ Ընտանիքների անդամներն ու հարազատներն այսօր այցելել են Եռաբլուր՝ ծաղիկներ խոնարհել նրանց հիշատակին։

Ցավոք, 1992թ-ի օգոստոսի 22-ին թուրքական օդուժը, խախտելով ժամանակավոր հրադադարը, սկսեց ռմբակոծել Արցախի Գեւորգավան եւ Կուրոպատկինո գյուղերը: Մարտունու հյուսիսային գծի պաշտպանական հատվածը ամրապնդելիս 1993թ-ի օգոստոսի 23-ին ականի պայթյունից զոհվեցին Մհեր Ջուլհաջյանը, Դաշնակցության Արցախի կենտրոնական կոմիտեի անդամ Մերուժան Մոսիյանը, Արտակ Մնացականյանը, Լեւոն Համբարձումյանն ու Ռուդիկ Ավագյանը:

1