Արցախի նախագահը զրուցել է բանակումի մասնակից երիտասարդների հետ
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ամենամյա բանակումն այս տարի տեղի է ունենում Աղավնաձորում, որին մասնակցում է 100-ից ավելի երիտասարդ։ Բանակումին մասնակցում են նաեւ արցախցի երիտասարդներ։
5-օրյա ծրագրի հիմքում հայրենիքն եւ հայրենասիրությունն է։ Նախատեսված են բանախոսություններ, քննարկումներ, ֆիզիկական վարժություններ, մարզախաղեր, խմբային աշխատանքներ, մարտական պարապմունքներ, ինտելեկտուալ խաղեր, ազգային երգ ու պար։
Օգոստոսի 21-ին Աղավնաձորում անցկացվող ՀՅԴ ՆԱՈՒՄ ուսանողական բանակման մասնակիցներին է այցելել Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արա Պուլուզյանը։ Նախահագը զրուցել է երիտասարդների հետ, պատասխանել վերջիններիս հարցերին։