Արցախի հարցով հանձնախումբը շարունակում է արցախցիների իրավունքների պաշտպանությանն ուղղված աշխատանքները
Գլխավոր » Լրահոս » Արցախի հարցով հանձնախումբը շարունակում է արցախցիների իրավունքների պաշտպանությանն ուղղված աշխատանքները

Արցախի հարցով հանձնախումբը շարունակում է արցախցիների իրավունքների պաշտպանությանն ուղղված աշխատանքները

Արցախի Հանրապետության օրենսդիր եւ գործադիր մարմինների ներկայացուցիչներն այսօր հանդիպել են Արցախի հարցով միջազգային հանձնախմբի անդամների հետ։ Հանձնախմբի անդամները հանդես են եկել զեկույցով,  ներկայացրել կատարած աշխատանքները։ Նրանք հատկանշական  են համարել, որ միջազգային կառույցների պատասխանատուների հետ բոլոր հանդիպումները ընդառաջվել են եւ նրանք պատրաստակամություն են հայտնել լսելու Արցախի տեսակետները։

Ըստ հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանի զեկույցի՝ հանձնախումբն արտերկրում տասնյակ հանդիպումներ է ունեցել հայազգի քաղաքական  գործիչների եւ միջազգային տարբեր կառույցների ներկայացուցիչների  հետ, այդ թվում՝ Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ։ Հանդիպումների հիմքում Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությունն ու միջազգային երաշխիքներով Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի և իր հայրենիքում ապահով, անվտանգ ու արժանապատիվ ապրելու իրավունքի պաշտպանությունն ու  հետապնդումն է։

Հիշեցնենք, հանձնախումբը  ստեղծվել է Արցախի խորհրդարանի կողմից, կոչված է զբաղվելու Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի եւ նրանց իրավունքների պաշտպանության հարցերով։  

Ապառաժ

1