Բայդենի վարչակազմը դավաճանել է Լեռնային Ղարաբաղին
Հյուսիսային Կիվուում հումանիտար իրավիճակը ծանր է, գրել է Washington Examiner-ը: Ըստ ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպության ՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելքում հակամարտությունն արդեն իսկ դարձել է գրեթե 7 միլիոն մարդու տղահանման պատճառ: ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID ) հայտարարել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության համար լրացուցիչ 414 միլիոն դոլար հատկացնելու մասին՝ գրեթե կրկնապատկելով Վաշինգտոնի տարեկան օգնությունը երկրին:
Ինչպես նշել է պարբեականը, սա առաջին դեպքը չէ, երբ USAID-ին կատալիզացնում է էթնիկ զտումները:
«2023 թվականին, երբ Ադրբեջանը շրջափակել էր հայաշատ Արցախը, USAID-ի պաշտոնյաներն առաջարկել են Հայաստանում կառուցել 50,000 բնակարան՝ ազդարարելով Ադրբեջանին, որ Վաշինգտոնը կընդունի նրա ագրեսիան, այլ ոչ թե կպատժի: Ամիսներ անց ադրբեջանական զորքերը դուրս են մղել Լեռնային Ղարաբաղից բնիկ հայ բնակչությանը։ Բայդենի վարչակազմը դավաճանել է Լեռնային Ղարաբաղին. այն, ըստ էության, նույնը չպետք է անի Հյուսիսային Կիվուի հետ»,- նշվել է հոդվածում: