Արցախի երեխաների համար կազմակերպվող ճամբարները շարունակվում են
Աբովյան և Մասիս քաղաքներում վերաբնակեցված արցախցի 6-ից 14 տարեկան երեխաների համար կազմակերպվում են բակային ճամբարներ։ Ծրագիրը կյանքի է կոչվել ՀՄԸՄ Արցախ ֆոնդի, ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ի և Աբովյան ու Մասիս քաղաքների համայնքապետարանների համատեղ աջակցությամբ։
Մեկ ամիս տևողությամբ ճամբարներում, ամեն շաբաթ և կիրակի օրերին, արցախցի երեխաները հնարավորություն կունենան ծանոթանալ սկաուտական սովորություններին, ձեռք բերել թիմում աշխատելու հմտություններ և ամենակարևորը՝ ժամանակ անցկացնել արցախյան մթնոլորտում ու նոր գիտելիքներով վերադառնալ տուն։ Սկաուտները, աշխատելով արցախցի երեխաների հետ, ջանք ու եռանդ չեն խնայում, որ նրանց առօրյան հետաքրքիր ու հագեցած լինի, իսկ աչքերը փայլեն ուրախությունից: