Ձերբակալումը ճանաչվել է ոչ իրավաչափ եւ Արամ Երիցյանը դատարանի դահլիճից ազատ է արձակվել
Գլխավոր » Լրահոս » Ձերբակալումը ճանաչվել է ոչ իրավաչափ եւ Արամ Երիցյանը դատարանի դահլիճից ազատ է արձակվել

Ձերբակալումը ճանաչվել է ոչ իրավաչափ եւ Արամ Երիցյանը դատարանի դահլիճից ազատ է արձակվել

Դատարանը մերժել է Արամ Երիցյանին կալանավորելու միջնորդությունը: Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում երեկ ավարտվել է արցախցի Արամ Երիցյանին երկու ամսով կալանավորելու դատական նիստը։ Արամ Երիցյանի փաստաբան Ռաֆայել Ջհանգիրյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ դատավոր Նելլի Բաղդասարյանը մեղադրող կողմի միջնորդությունն ամբողջությամբ մերժել է, ձերբակալումը ճանաչել է ոչ իրավաչափ եւ Արամ Երիցյանին դատարանի դահլիճից ազատ է արձակել։

Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին՝ ավտոմեքենան իբրև թե արգելված վայրում կայանելու պատրվակով, մոտ 10 պարեկային ծառայողներ դաժանաբար ծեծի են ենթարկել արցախցի փաստաբան Ռոման Երիցյանի եղբորը և տարբեր կոտրվածքներով տեղափոխել ոստիկանության բաժանմունք։

1